Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 30-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում ավտոմեքենան վարում է առանց ամրակապվելու և հեռախոսով խոսելով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրականացվել է օպերացիա։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին և ենթարկել վարչական պատասխանատվության։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 31-ամյա Արման Ե․-ն է։