ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social օգտահաշվում ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին անվանել է «չկայացած նախագահ» և խորհուրդ տվել «հետևել իր խոսքերին»։
«Փոխանցեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի չկայացած նախկին նախագահին, որը դեռ իրեն
նախագահ է համարում, որ հետևի իր խոսքերին։ Նա մտնում է շատ վտանգավոր տարածք»,-
գրել է Թրամփը իր սոցցանցում։
Հիշեցնենք, որ երբ Թրամփը կրճատել էր Ռուսաստանի համար մաքսատուրքերի
վերաբերյալ վերջնագրի ժամկետը 50 օրից մինչև 10-12 օր, Մեդվեդևը վիճաբանել էր սենատոր Լինդսի Գրեհեմի հետ։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը
նաև գրել էր, որ
«Ռուսաստանը Իսրայել կամ Իրան չէ», որպեսզի նրան վերջնագրեր ներկայացվի, և յուրաքանչյուր նման պահանջ
քայլ է դեպի պատերազմ։ «Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի
հետ։ Մի՛ գնացեք քնած Ջոյի ճանապարհով»,- ասել էր Մեդվեդևը X-ում։