ՀՀ կառավարությունը ներել է տաքսիստների նախկին պարտքերը

ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվել է այսօրվա նիստի ժամանակ։


Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2015-2019 թվականներին մի քանի հազար տաքսիստներ ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։


Գործադիրը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։