Թե բա՝ այս ապաշնորհ իշխանությունների պատճառով ծիրանը թափվում է ծառերի տակ. 58,2% ավել է արտահանվել ՌԴ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում ՌԴ արտահանված ծիրանի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել՝ գրելով.


«Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նոր-նոր էինք սկսել, և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴ-ից Հայաստան, մեր պսևդո ընդդիմությունն ու պսևդո փորձագետ-տնտեսագետ-քաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա՝ հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում և թափվում է ծառերի տակ:


Իսկ հիմա ներկայացնեմ վիճակագրությունը հունվար-հուլիսի համար.


2024-ին արտահանվել է 32676 տ ծիրան,


2025-ին արտահանվել է 51677 տ ծիրան։


Աճը կազմում է 19001 տ կամ 58,2%»։