Կառավարությունն ընդունել է ««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու մասին» որոշում: Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն:
Ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 091 192 203 դրամ: Ըստ հիմնավորման՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշյալ հողամասերն այս պահին վերածվել են աղբանոցի, և ներդրումային ծրագրի իրականացումը կխթանի համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, կվերացնի ստեղծված աղբանոցը, և գործունեության արդյունքում առաջացած գոմաղբը կօգտագործվի հողերի բարելավման նպատակով։
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ։