Հաղորդագրություններ կեղծ էջերից. «Հայփոստը» զգուշացնում է

Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայփոստը»՝ նշելով, որ ընկերությունն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:


Ընկերությունից հիշեցնում են, որ «Հայփոստի» հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է:

Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել: «Հայփոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- ասված է հայտարարության մեջ: