«Ութ օր է մնացել. չգիտեմ՝ Պուտինին անհանգստացնո՞ւմ են պատժամիջոցները». Թրամփ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կայցելի Ռուսաստան իր այցն Իսրայել ավարտելուց հետո, հայտարարել է Դոնալդ Թրամփը։


«Այո, նա մեկնում է Իսրայել, ապա՝ Ռուսաստան, հավատաք, թե ոչ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը (մեջբերումը՝ Bloomberg-ի)։


ԱՄՆ նախագահը հավելել է, որ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ այն բանից հետո, երբ լրանա վերջնաժամկետը, որը նա սահմանել է, որպեսզի Ռուսաստանը հասնի հրադադարի Ուկրաինայի հետ։ Թրամփը կարծում է, որ պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարքագիծը։


«Մենք մոտ ութ օր ունենք, այնպես որ, այո, մենք պատժամիջոցներ կկիրառենք։ Ես չգիտեմ՝ նրան (Պուտինին) անհանգստացնո՞ւմ են պատժամիջոցները»,- ասել է Թրամփը։