Անբարեկարգ մեկուսարաններ, լոգարաններ, խցեր. շինվերանորոգման ինչ աշխատանքներ են կատարվել ՔԿՀ-ներում. ամփոփում

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է մեծածավալ շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ ազատազրկված անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:


Այսպես՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մեկուսարանի մասնաշենքն ամբողջությամբ,
  • վարչական մասնաշենքն ամբողջությամբ։


«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մասնաշենքերի միջանցքներ, խաղասենյակներ,
  • 7 կացարան, 3 խուց, 3 պատժախուց,
  • 4 սանհանգույց, լոգասենյակ,
  • սննդի պահման սենյակներ,
  • բնակելի մասնաշենքում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատասենյակ։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 3 խուց, կարանտինային մասնաշենքի 2 խուց և միջանցքը, 2 կացարան,
  • սանհանգույց, լոգարան,
  • քննչական գործողությունների համար նախատեսված 3 սենյակ,
  • պատժախցերի, քննչական գործողությունների, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, հերթապահ մասի միջանցքները։


«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մարզասրահ,
  • լոգասենյակ,
  • սալիկապատվել են սանհանգույցի պատերը և հատակը, մոնտաժվել են ջրագծեր,
  • տեղադրվել է նոր ջրատաքացուցիչ։


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • կարճատև տեսակցությունների սենյակ, մանկական սենյակ, կարանտինային մասնաշենքի 2 խուց, բնակելի գոտու նախամուտք,
  • սպասասրահ, հանձնուքների ընդունման, օպերատիվ կառավարման, անձնակազմի հանգստի սենյակները,
  • կառուցվել է բժշկական քարտադարանի համար նախատեսված սենյակ։


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 1 խուց, կարանտինային 3 խուց և միջանցք,
  • երկարատև տեսակցությունների սենյակ, 
  • պահպանության ապահովման բաժնի աշխատասենյակներ, հանգստի սենյակ, ճաշասենյակ, նախամուտք, զինանոց, միջանցք։


«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • ջեռուցման կաթսան, ծորակներ, ցնցուղներ,
  • ամբողջությամբ փոխարինվել է 500 գծմ խմելու ջրի ջրագիծ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 10 խուց, երկարատև տեսակցությունների սենյակ,
  • նոր կահույքով կահավորվել է երկարատև տեսակցությունների 2 սենյակ։