Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 10։22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները: 


Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից:


Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը: