«Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ՓԲԸ կողմից 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ
1x400/35 ուժային մալուխների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական
ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ
ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած
պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց
մրցութային գործընթաց 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ
1x400/35 ուժային մալուխների ձեռք բերման համար:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը,
ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է
իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի
հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյետկներից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 6-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ
անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի
հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից
հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության
ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք
շահագրգռվածություն են դրսևորել մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:
📍Հասցեն՝ Ա. Արմենակյան 127
📩Էլ. փոստ: Asilyan_MS@ena.am
📲Հեռ.՝ 010-59-12-57
Ընկերության ներկայացուցիչ՝
Մերի Ասիլյան