ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին ահազանգ է ստացել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները: 


Ըստ աղբյուրի՝ վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենաներից: 


Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը: