Քաղաքապետարանի սոցիալական նախաձեռնությունը՝ 10-15 տարեկանների համար

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․


Եթե դու 10-15 տարեկան երևանցի ես և սիրում ես կենդանիներ, Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը հենց քեզ համար է։


Ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար՝ կարող եք զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող եք խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ խնամակալ:


Մեր կենդանիները սպասում են ձեզ։