Միջուկային հռետորաբանության հետ «բոլորը պետք է շատ զգույշ լինեն», Ռուսաստանը «ուշադրությամբ է վերաբերվում միջուկային զենքի չտարածման թեմային»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շատ զգույշ ենք վերաբերվում միջուկային խնդիրների հետ կապված ցանկացած հայտարարության։ Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է զբաղեցնում։ (Ռուսաստանի) նախագահ (Վլադիմիր) Պուտինի դիրքորոշումը լավ հայտնի է»,- հավելել է Պեսկովը։
Նա նշել է, որ ամերիկյան սուզանավերն առանց այն էլ մշտապես գտնվում են մարտական հերթապահության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին
ասել է, որ միջուկային սուզանավերը, որոնք ավելի վաղ հանձնարարված էր ուղարկել Ռուսաստան,
արդեն գտնվում են «այնտեղ, որտեղ պետք է լինեն». «Նրանք արդեն գտնվում են տարածաշրջանում՝ այնտեղ, որտեղ պետք է լինեն»։