Բարեկարգվում է Վարդաձորի մշակույթի տան բակային տարածքը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելել է Վարդաձոր՝ մշտադիտարկելու մշակույթի տան բակային տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:



Աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության 2024 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37,968,000 դրամ, որից 65%-ը ֆինանսավորում է կառավարությունը, իսկ 35%-ը՝ Մարտունու համայնքապետարանը։


 

Նախատեսվում է՝


• 820 քմ տարածքի ասֆալտապատում

• 162 քմ սալիկապատում

• 108 մ հենապատի կառուցում և ցանկապատում

• կանաչապատում և եզրաքարերի տեղադրում



 


Շինարարությունը մեկնարկել է 2024-ի նոյեմբերին և արդեն իսկ իրականացվել է շուրջ 85%-ով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

 


Տեղում էին նաև Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան մասնագետները։