Հաստատված փաստ չկա. ՆԳՆ-ն՝ ավտոբուսի վրա կրակելու վերաբերյալ լուրի մասին

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ այսօր՝ օգոստոսի 4-ին,  թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։


1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։