Երևանում 3 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ կա տուժած

Օգոստոսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: 


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 


Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ պարզվել է, որ վարորդներից Գևորգ Ա.-ն եղել է ոչ սթափ: