Քանի՞ աստիճանով կցանկանայիք օդի ջերմաստիճանը նվազեր. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել՝ հուշելով սպասվող եղանակի մասին:


«Ժողովուրդ ջան մի հարց․ Քա՞նի աստիճանով կցանկանայիք օդի ջերմաստիճանը նվազեր»,- գրել է Սուրենյանը:


Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ բարձր ջերմաստիճանը պահպանվելու է մինչև օգոստոսի 10-ը: