Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը:


Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:


Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց, 1-ին նրբ., հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը,


Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը,


Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց, հ. 3/2 շենքի դիմաց գտնվող ինքնակամ շինությունը,


Էրեբունի վարչական շրջանում ապամոնտաժվել է Մուրացանի փողոց, հ.113/3 հասցեի ինքնակամ շինությունը:


Հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը լինելու է շարունակական: