Թրամփը բարձրացել է Սպիտակ տան տանիք՝ մամուլի հետ խոսելու համար։ Լրագրողները մնացել են ներքևում և ստիպված են եղել բղավելով ուղղել իրենց հարցերը։
«Պարոն Նախագահ, դուք այդտեղ ի՞նչ եք անում»,- հարցրել են լրագրողները։ Թրամփը հումորով պատասխանել է՝ տեղ եմ փնտրում միջուկային հրթիռներ տեղակայելու համար։