Թրամփը երեկոյան հանդես կգա շտապ հայտարարությամբ. Ի՞նչ որոշում է կայացնելու ԱՄՆ նախագահը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ի երեկոյան Օվալաձև կաբինետից հանդես կգա հայտարարությամբ՝ համաձայն պետության ղեկավարի ժամանակացույցի, որ տարածել է Սպիտակ տունը։


Ժամանակացույցում նշված է, որ Վաշինգտոնի ժամանակով ժամը 16:30-ին նախագահը հայտարարություն կանի Օվալաձև կաբինետում։


Ինքը՝ Թրամփը, ասել է, որ օգոստոսի 6-ին որոշում կկայացնի հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Այդ օրը նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որն արդեն ժամանել է Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության հետ, որից հետո, ինչպես հայտարարել է Թրամփը, նա որոշում կկայացնի։


ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցածը «Բայդենի պատերազմն է: Իմ խնդիրն է մեզ դուրս բերել այդ պատերազմից»: