ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը տեղի ուժերով մարվել է: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով Երևանում ժամը 14:00-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի մանրամասները:

ՆԳՆ խոսնակը նաև հայտնեց, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ 6 անձ է հոսպիտալացվել:
Այրվածքաբանության ազգային կենտրոնից 1lurer.am-ին տեղեկացրին, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս են: Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. այս պահին վիրակապման գործընթաց է տեղի ունենում:
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 5 վիրավորից 3-ը երեխա են: