Ջրառատի կամրջի վրա մեքենաներ են բախվել. կան 1 զոհ, 6 վիրավոր

Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Նիսսան» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:


Մինչ դեպքի վայրում աշխատել են պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: