Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին:


Այս մասին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից։


Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում են Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկումն իրականացնող կազմակերպության միջոցներով:




Ազատանի դաշտամիջյան ճանապարհները, բացի փոսալցումից և հարթեցումից, այսուհետ կունենան փակ ջրատար համակարգ: Համայնքի կողմից տրամադրված խողովակաշարը կօգնի, որ հանդամաս մտնող հատվածներում տեխնիկայի անցանելիության խնդիր չառաջանա:


Նշենք, որ Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության՝ վերջին մեկ տարում համալրված բազմաթիվ խոշոր տեխնիկան օրնիբուն աշխատում է, որ ոչ մի բնակավայրում բարեկարգման աշխատանքների պակաս չլինի: