Մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:


Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


Վանաձոր քաղաքում՝


Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին ,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։


Ալավերդի քաղաքում՝


Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 27-ին, 28-ին և 30-ին,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։


Գյումրիում՝ հուլիսի 27-ին, 28-ին, 29-ին, 31-ին և օգոստոսի 1-ին,


Հրազդանում՝ հուլիսի 27-ին և 28-ին,


Արարատում՝ հուլիսի 29-ին։