Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. կա 4 տուժած

Օգոստոսի 7-ին՝ ժամը 03։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

 


Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


 

Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:


 

Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Dodge» մակնիշի ավտոմեքենան և չորս ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: