Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով Մոսկվայում օգոստոսի 6-ին կայացած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններին, ընդգծել է, որ «ցանկացած համաձայնագրի առանցքային տարրերը կլինեն տարածքները»:
«Այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հանդիպեցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ-ը սկսեց ավելի լավ հասկանալ այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Ուկրաինայում: Այս վարչակազմի պաշտոնավարումից ի վեր, հնարավոր է, առաջին անգամ մենք ունենք կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչ կարող է խնդրել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար:
Ցանկացած համաձայնագրի առանցքային տարրերը կլինեն տարածքները»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: