2020-ից մինչ օրս Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրել է մոտ 450 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2020 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ։


 

Երեխաների զարգացումն ու ուսուցումը խթանելու նպատակով՝ 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր։ 


 

Մանկապարտեզները համալրվել են նաև զարգացնող խաղերով և ուսուցողական գրքերով։