Քաղաքացիակենտրոն լրատվություն
Համաձայնագիրը, որը կստորագրեն Հայաստանը և Ադրբեջանը, կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը։ Այս մասին
լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հօգուտ
խաղաղության և կպահպանի իր խաղաղասեր դիրքորոշումը:
«Մենք միջամտել ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև
հակամարտությանը, և մեր պետության ղեկավարը կարողացավ վերականգնել խաղաղությունը։
Վերջերս նմանատիպ դեպք տեղի ունեցավ Կամբոջայում և Թաիլանդում։ Մենք հույս ունենք,
որ դրան կհասնենք նաև Ադրբեջանի և Հայաստանի հարցում. ուրբաթ օրը մենք կստորագրենք
համաձայնագիր, որը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը»։