Դավիթ Բեկի փողոցի մի հատվածը միակողմանի փակ կլինի

Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 13.08.2025թ. ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը:


Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երեւանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները անվտանգության ապահովման նպատակով։

1 / 3