Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Դիմավորման արարողության ժամանակ լրագրողի հարցին, թե որքանո՞վ է ԱՄՆ նախագահը վստահ, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կլինի տևական խաղաղություն, Թրամփն ասաց. «Շատ վստահ եմ»։
Հաջորդ հարցին՝ արդյոք այսօրվա համաձայնագիրը կպաշտպանի քրիստոնյաներին, Թրամփը չպատասխանեց։
Լուսանկարվելուց հետո երկու երկրների նախագահները մտան Սպիտակ տուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահական նստավայրի դիմաց Թրամփը դիմավորել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կայացել էր նրանց երկկողմ հանդիպումը։