Քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողացել վերադառնալ. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 20-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։


Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։



Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։