Երգիչ Գրիգոր Եսայանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ. նա ձերբակալվել է և գրավով ազատ արձակվել

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ երգիչ Գրիգոր Եսայանին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալելու դեպքով կա նախաձեռնված վարույթ:

«Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Մեկ անձ ձերբակալվել է: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում Գրիգոր Եսայանը ձերբակալվել էր, որի մոտ եղել էր կասկածելի իր։