Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կա 500 հազար 351 կենսաթոշակառու, որոնցից 302 հազար 341-ը կանայք են, 198 հազար 10-ը՝ տղամարդիկ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Ըստ ՎԿ-ի՝ կենսաթոշակի միջին չափը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 49 հազար 32.3 դրամ։ Կանանց դեպքում կենսաթոշակի միջին չափը կազմել է 48 հազար 676.2 դրամ, տղամարդկանց դեպքում՝ 49 հազար 576.0 դրամ։
Նոր նշանակված կենսաթոշակառուների թվաքանակը, ՎԿ-ի տեղեկացմամբ,
հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 11 հազար
41, այդ թվում կանայք՝ 5 794, տղամարդիկ՝
5 247։ Նրանց ստացած կենսաթոշակի միջին չափը կազմել է 43 հազար 391.7 դրամ,
կանանց դեպքում՝ 43 հազար 684.1, տղամարդկանց՝ 43 հազար 068.9 դրամ։
ՎԿ-ն տվյալներ է ներկայացրել նաև աշխատող կենսաթոշակառուների
մասով. նրանց թիվը 111 հազար 967 է։ Աշխատող
կենսաթոշակառու կանանց թիվը 57 հազար 651 է, տղամարդկանց թիվն էլ՝ 54 հազար
316, կենսաթոշակի միջին չափը կազմել
է 53 հազար 531.5 դրամ։
Հ. Մ.