Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում․ օգնության են հասել քաղաքացիները:
Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից:
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, որը երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրան:
Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում: