Օգոստոսի 15-ին կփակվի Ալյասկայի օդային տարածքը. պատճառը Թրամփ-Պուտին հանդիպումն է

ԱՄՆ ավիացիոն իշխանությունները օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպման օրը, կփակեն Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը: Այս մասին հաղորդվում է Քաղավիացիայի դաշնային վարչության (FAA) պաշտոնական ծանուցման մեջ։


Հրապարակված «Ալյասկայի Անքորիջ քաղաքում VIP անձանց տեղաշարժի մասին ծանուցման» մեջ հաղորդվում է, որ նահանգի ամենամեծ քաղաքի օդային տարածքը կփակվի 30 մղոն (48.3 կիլոմետր) շառավղով և մինչև 18 հազար ֆուտ (մոտ 5,5 հազար մետր) բարձրության վրա։


Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մեկ օր՝ ուրբաթ օրը։