Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Տավուշի մարզ, ք․ Իջևան, Վասիլյան 60)
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1․718․982 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված
իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն
Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք
թերլիցքավորման համար» պաստառ։