Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներից «ոչ ոք գոհ չի մնա», հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Բանակցային
փուլում հնարավոր է լինեն տարածքների փոխանակումներ, լինեն զիջումներ։ Ոչ ոք գոհ
չի մնա։ Բայց եթե որևէ մեկը կարող է դա անել, ապա դա նախագահ Թրամփն է»,- ասել է
նա։
Պենտագոնի ղեկավարը հնարավոր է
համարել իր մասնակցությունը Ալյասկայում Թրամփի և Պուտինի զրույցին։
Հիշեցնենք,
որ Թրամփի և Պուտինի հանդիպումը նախատեսված է Ալյասկայում, օգոստոսի 15-ին: