Վարդենիսում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ. մարզպետը ծանոթացել է դրանց

Վարդենիսում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է վերոնշյալ փողոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

«Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 114 միլիոն 500 հազար դրամ, որից 50%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ մյուս 50%-ը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է՝

▪️ ճանապարհի գոյություն ունեցող ծածկույթի քանդում

▪️ նոր ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում

▪️ կահավորում և գծանշում

Ընդհանուր առմամբ կվերանորոգվի 978 մետր երկարությամբ և 10,269 քմ մակերեսով ճանապարհ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025թ. հոկտեմբերի վերջին»,- ասվում է հայտարարության մեջ: