Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում: 


Դեպքի վայր է ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Մինչ հրշեջների ժամանումը Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Վարդուհի Ղ.-ի վարած «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու նրա հետ ավտոմեքենայում գտնվող ամուսինը, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։


Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը, դիմապակին և սրահի ցուցիչների վահանակը՝ մասամբ:


Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: