Սիսիանում տեղի է ունեցել հայ-իրանական մշակութային-խոհանոցային «Նավասարդ» փառատոնը

Օգոստոսի 10-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Սիսիան քաղաքում կայացել է «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:

 

«Փառատոնն ընդգրկեց հայկական ու իրանական ավանդական ուտեստների համտես, արհեստների ցուցադրություն, երաժշտական ծրագրեր և մրցույթներ՝ մրցանակների հանձնմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։