Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ Պուտինն է նրան խնդրել:
Հարցին, թե ինչու Ալյասկայի գագաթնաժողովին,
որը նվիրված է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը, չի
հրավիրվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սպիտակ տան մամուլի քարտուղար
Քերոլայն Լիվիթը պատասխանել է. «Ռուսաստանի նախագահը խնդրել է Միացյալ Նահանգների
նախագահին հանդիպել հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջոցով, որը Ռուսաստան էր
եկել Պուտինի հետ խոսելու նրա խնդրանքով։ Այդ պատճառով նախագահը համաձայնել է այս
հանդիպմանը նախագահ Պուտինի խնդրանքով, և նախագահի համար այս հանդիպման նպատակն է
ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք վերջ դնել այս պատերազմին»։ Լիվիթի
խոսքով՝ Թրամփը «հույս ունի», որ եռակողմ հանդիպում նույնպես կկայանա։
Սպիտակ տունը նաև հաստատել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի
կունենա Անքորիջում, «չնայած քննարկվել են այլ վայրեր»։