Օգոստոսի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամյա Մելանյա Ա.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Քննիչի հանձնարարականով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակից է, որը եղել է իր գործընկերոջ հետ և մաքրման աշխատանքներ է իրականացնելիս եղել: