ՀՀ Շուկայի վերահսկողության
տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, ք.
Վայք, Ջերմուկի խճուղի, ավտոկայանի տարածքում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի
վաճառքով զբաղվող «ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ԱՁ-ի լցակայանում անցկացվել են ստուգումներ, որի
արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ․
-վառելիքաբաշխիչ սարքավորման
կողմից չափագիտության պահանջների խախտում՝ այդ թվում թերլիցքավորում,
-վառելիքի սահմանված
կարգով պարտադիր մակնշման բացակայություն,
-լիցքավորման սարքավորման
վրա ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում ՇՎՏՄ կողմից տրամադրված QR կոդի բացակայություն։
Հայտնաբերված իրավախախտումների
համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։