Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Oգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Միցուբիշի», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 


Կայքի տեղեկություններով՝ բախումը եղել է «Նիվա»-ի և «Միցուբիշի»-ի միջև՝ ճակատային, ինչից հետո «Նիվա»-ն բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ին: