Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ  հյուրընկալել էր ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։


Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։


Շիրակի մարզպետը ողջունելով անվանի հեռացատկորդին, շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պաhելու համար․


«Ուրախ եմ ձեզ տեսնել հարազատ քաղաքում՝ լի էներգիայով և նոր նախաձեռնություներ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, նաև իմ ջանքերով, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկայի վազքուղի, ինչն էլ հնարավորություն կտա մեր մարզի երիտասարդներին առավել լավ արդյունքներ գրանցել և մրցաշարեր անցկացնել մեր մարզում։ Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես, իրավասությունների շրջանակներում, պատրաստ ենք համագործակցության»։



Ռոբերտ Էմմիյանը էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար, նշել, որ ոգևորիչ է գտնվել հայրենի քաղաքում և ամենուրեք տեսնել դրական տեղաշարժ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են 2027 թվականին Հյաստանում Ֆրանկոֆոնյան 10-րդ մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված են նաև աթլետիկական մարզաձևերը։


Ռոբերտ Էմմիյանն իր անվան միջազգային մրցաշարի գավաթը հանձնել է Դավիթ Առուշանյանին՝ ակնկալիքով, որ հաջորդ տարի մրցաշարն անցկացվելու է Գյումրիում։