Սարյան փողոցում տնտեսվարողներն ապամոնտաժել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված ծածկերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հորդորով Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի որոշ հատվածներում տնտեսվարողներն ապամոնտաժել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված ծածկերը (մարկիզա):