Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում՝ Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը՝ «Ջազ Պոետիկա +» խորագրով:Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է յուրահատուկ զրույց երաժշտության, թատերարվեստի և գրականության միջև։ Թատրոնի դերասանները համագործակցում են ճանաչված երաժիշտների և խմբերի հետ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել նոր հարթակում իրականացվող նախագծերի մանրամասներին: