Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Ալյասկայում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Այն բանի պատճառով, ինչ տեղի է ունեցել այսօր, ես կարծում եմ, որ հիմա դրա մասին մտածելու կարիք չունեմ»,-օգոստոսի 15-ին ասել է Թրամփը` Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի համար հնարավոր հետեւանքների մասին հարցին: