Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ընթացքում նրան է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ որպես աղբյուր վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:
«Նախագահ Թրամփն անձամբ է նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում բանակցությունների ժամանակ»,-ասվում է գործակալության լուրի մեջ:
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում երեխաների ենթադրյալ առևանգման մասին։