Զելենսկին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկար, իմաստալից զրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սկզբում առանձին, ապա նաև եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։


«Ընդհանուր առմամբ, մենք զրուցեցինք մեկուկես ժամից ավելի: Ուկրաինան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության համար»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Նա նշել է, որ Թրամփն իրեն համառոտ ներկայացրել է Ռուսաստանի առաջնորդի հետ իր հանդիպման, զրույցի հիմնական կետերի մասին։ Ըստ Զելենսկիի՝ կարևոր է, որ ամերիկյան ուժը ազդի իրավիճակի զարգացման վրա։